Վրաստանի խորհդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ նախագահականը քարոզարշավ է սկսել երկրի օրենսդիր մարմնի դեմ։
«Խորհրդարանի դեմ քարոզարշավ իրականացնելու գործում նախագահի աշխատակազմի ղեկավարը համաձայանություն է ձեռք բերել տարբեր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով սահմանադրությունում նախագահի ընտրության ուղիղ կարգի փոփոխությանը։
Կոբախիձեի խոսքով՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սկիզբում սկսել էր քարոզարշավ իրականացնել սահմանադրական բարփոխումների հանձնաժողովի դեմ, իսկ այժմ էլ «երևում է, որ անցել է խորհրդարանին»։