Թբիլիսիի Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն, պահանջում է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Բացի այդ, Սարալիձեն իշխանություններից պահանջում է պատժել բոլոր մեղավորներին, որոնք կապ ունեն անչափահասների սպանության հետ:
«Բոլորը պետք է պատժվեն, բոլոր մեղավորները, նաև նրանք, ովքեր պաշտպանում են մեղավորներին, բոլոր գործ սարքողները, ինչպես նաև պետք է հրաժարական տան Ծուլուկիանին և Գախարիան»,- Սարալիձեի խոսքերն է մեջբերում Rustavi2-ը։
Հիշեցնենք՝ Սարալիձեն բողոքի ակցիաներ է սկսել, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակեց սպանված դպրոցականների գործով աղմկահարույց որոշումը։