Թբիլիսիի Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը` Զազա Սարալիձեն, ողջ գիշերն անցկացրել է Ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Նա շարունակում է պահանջել ձերբակալել որդուն սպանողներին:
Այս պահին նախարարության շենքի մոտ շտապ օգնության բրիգադ է գտնվում: Սարալիձեն պնդում է, որ չի հեռանա այնքան ժամանակ մինչև որդուն սպանողներին, այդ թվում Միխեիլ Կալանդիային (վերջինիս ևս Սարալիձեն կասկածում է որդուն սպանելու մեջ, խմբ․) չձերբակալեն:
Այսօր ժամը 19:00-ին ՆԳՆ-ի շենքի հարակից տարածքում ցույց է նախատեսվում՝ ի աջակցություն Զազա Սարալիձեի: