Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները Սամցխե Ջավախքում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու ընթացքում խոշոր չափաքանակի պետական գույք յուրացնելու մեղադրանքով երկու կազմակերպության տնօրենի և աշխատանքի պատվիրատու գերատեսչությունների ներկայացուցիչների են ձերբակալել:Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը:
Մի դեպքում կազմակերպության տնօրենը խմելու ջրի համակարգի վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս արհեստականորեն ավելացրել է զբաղվածությունը եւ օգտագործել ցածրորակ նյութեր` արդյունքում 10.3 հազար լարի յուրացրել:
Երկրորդ դեպքում, տնօրենը, ում կազմակերպությունը Քվեմո Քարթլիում խմելու ջրի համակարգի վերականգնողական աշխատանքներ է իրականացրել, ցածրորակ նյութեր է օգտագործել և 26 հազար լարի յուրացրել:
Իրավապահները ձերբակալել են նաև պատվիրատուին, Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետներից մեկի ներկայացուցչին, ով պետք է վերահսկեր նշված աշխատանքները:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երրորդ, 180-րդ հոդվածի երրորդ և 342-րդ հոդվածի առաջին մասերի հատկանիշներով, ինչը ենթադրում է 7-ից 11 տարվա ազատազրկում: