
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, վատ եղանակային պայմանների պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի Նարդևանի-Փարվանա ճանապարհահատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Միևնույն ճանապարհի 110-146 կմ-ի Ռադիոնովկա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելված է կցորդ, կիսակցորդ և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Երկու և ավելի քարշակ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: