Սահմանադրության փոփոխությունների նախագիծն անհասկանալի է. Խիդաշելի

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին անդրադառնալով սահմանադրության փոփոխությունների նախագծում ԶՈւ-ին վերաբերող կետերին, դրանք խիստ անհասկանալի է համարել։ 

«Անհնար է, որ սահմանադրությունն այսչափ անհասկանալի լինի: Անպատասխանատու իշխանության պայմաններում այն ինքնությունը չհաստատած ԶՈւ-ին ցանկացած նպատակով օգտագործելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս»,-նախագահական նստավայրում Անվտանգության խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանն ասել է նախարարը։

Խիդաշելիի խոսքով՝ սահմանադրության նախագիծը մի քանի հիմնական խնդիրներ ունի, որոնցից հիմնականը պաշտպանական ոլորտին է վերաբերում։

«Հանրային քննարկումների այս ողջ ընթացքում անվտանգության ու պաշտպանական ոլորտներին անդրադարձ չի եղել, չնայած որ այն է սահմանադրության  հիմնական մասը»,-ասել է նախկին նախարարը։

 

Թողնել պատասխան