Ընտրություններին մեր համոզիչ հաղթանակը նշանակում է այն, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է, որպեսզի «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ունենա:
Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել պատգամավոր Էկա Բեսելիան:
«Բոլորդ անկեղծորեն զգում և գիտակցում ենք, որ սահմանադրական մեծամասնությունը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: Բոլոր որոշումները պետք է կայացվեն ընտրողների, ժողովրդի հետ համաձայնեցվելով և պետք է իսկապես արտացոլեն բնակչության տրամադրվածությունը: Այս համոզիչ և տպավորիչ հաղթանակը նշանակում է մի բան՝ բնակչության մեծամասնությունը ձայն է տվել «Վրացական երազանքին», որպեսզի վերջինս ձեռք բերի սահմանադրական մեծամասնություն»,- հայտարարել է Բեսելիան: