Սահմանադրական դատարանը 2 ավտոմեքենա է գնել

Վրաստանի Սահմանադրական դատարանը Toyota Rav4 prestige  մակնիշի 2 ավտոմեքենա է գնել: Մրցութային պայմանագրի ընդհանուր արժքը կազմել է 139.700 լարի՝ գրում է «Liberali.ge» պարբերականը:
Մրցույթային պայմանագրի համաձայն՝ Սահմանադրական դատարանի Mercedess Benz S500 և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները, որոնց արժեքը համապատասխանաբար 25 և 30 հազար լարի է,  փոխարինվել են նորերով:
Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը նոր ավտոմեքենաներ գնելու մրցույթը հայտարարել է պարզեցված ընթացակարգով, ինչը նշանակում է, որ գերատեսչությունը պայմանագրերը ստորագրել է կոնկրետ ընկերության՝ այս դեպքում, «Toyota Center Tegeta» ի հետ:

sesew

sesew-1

Լուսանկարները՝ «Liberali.ge»-ի

Թողնել պատասխան