
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ավտոճանապարհին արգելված է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Առատ ձյան և սահմանափակ տեսանելիության պատճառով, Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի 1-106 կմ ճանապարհահատվածում արգելված է բեռնատար և կիսաբեռնատար ավոմեքենաների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապահը բաց է: