Օդեսայի նահանագապետ Միխեիլ Սահակաշվիլին, ով երկուշաբթի օրը հայտարարել է այդ պաշտոնից հրաժարականի մասին, ֆեյսբուքի իր էջում հայտարարել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հետ ընկերության մասին։ Վրաստանի նախկին նախագահը հիշեցրել է, որ Թրամփի հետ իր ծանոթությունը 20 տարվա վաղեմություն ունի։
«Ուժեղ անձնավորություն՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Մենք պետք է զգույշ լինենք, ավելի կազմակերպված, քան երբեւէ», — գրել է նա։
Սահակաշվիլին նկատել է, որ ընտրություններում «ենթադրել է» Թրամփի հաղթանակը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում երեքշաբթի կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։
Մինչ քաղաքականություն մուտք գործելը, ամերիկացի միլիարդատերը 2012թ․այցելել է Վրաստան՝ Բաթումիում մասնակցել «Թրամփ Թաուեր» երկնաքերի մակետի շնորհանդեսին։