
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաhակաշվիլին հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը։ Ուկրաինական կողմում հավաքված նրա աջակիցները ճեղքել են ոստիկանների կողմից կազմված կենդանի պատը՝ Սահակաշվիլիին կարողանալով անցկացնել Ուկրաինայի տարածք:
Միխեիլ Սահակաշվիլին այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորների հետ Լեհաստանից սահմանին էր մոտեցել ավտոբուսով: Մինչ այդ, գնացքը, որով նա փորձում էր հատել սահմանը, Ուկրաինայի իշխանությունների պահանջով կանգնեցվել է Լեհաստանի սահմանին: Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել էր՝ գնացքում գտնվում է մի մարդ, ում մուտքը Ուկրաինա արգելված է, ուստի գնացքը չի կարող շարժվել դեպի Ուկրաինա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ