Սահակաշվիլին կձերբակալվի, եթե Վրաստան վերադառնա. Մղեբրիշվիլի

 

Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի սահմանը հատելու դեպքում անմիջապես կձերբակալվի:

«interpressnews»-ի փոխանցմամաբ, նախարարը վկայակոչել է դատարանի վճիռը, ըստ որի, Սահակաշվիլին մեղադրվել է անձնական կարիքների համար 5 մլն դոլար ծախսելու մեջ:

«Նրա ձերբակալման մասին գոյություն ունի դատարանի վճիռ: Սահակաշվիլիի անունը   նախարարության փնտրվողների բազայում է: Վրաստանի օրենսդրության համաձայն,  նա կձերբակալվի, երբ հատի Վրաստանի սահմանը»,-հայտարարել է  Գիորգի Մղեբրիշվիլին:

 

Թողնել պատասխան