
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընտրությունների հետ կապված դիմել է Վրաստանի պետական ապարատի, Զինված ուժերի և ոստիկանության աշխատակիցներին:
«Պետական ապարատի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է իմանա, որ իրեն ոչինչ չի սպառնում: Ես հպարտ եմ Վրաստանի պետական ինստիտուտներով. Այն փաստը, որ Վրաստանը դեռևս դիմանում է՝ դա ձեր վաստակն է: Ես հպարտ եմ նաև մեր Զինված ուժերով ու ոստիկանության աշխատակիցներով: Դուք պետք է շարունակեք ծառայել երկրին, լինել ժողովրդի կողքին»,-նշել է Սահակաշվիլին, այնուհետև դիմել նաև երկրի կառավարությանը:
«Ուզում եմ ներկայիս կառավարությանն ու վաղվա քաղաքական ընդիմությանն ասել, որ առաջիկայում ոչնչից չվախենա: Մենք նրանց հալածանքների չենք ենթարկելու, չենք հալածելու: Ձեր գործունեության նկատմամբ մեր գնահատականը կլինի երկրի շատ արագ զարգացումն ու առաջընթացը: Մենք մեծ ծրագրերն ունենք, որի իրականացման համար կներդնենք մեր ողջ ներուժն ու եռանդը»,-հայտարարաել է Սահակաշվիլին: Հաղորդում է «interpressnews.ge»-ն: