Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է բողոքի պարբերական ցույցեր կազմակերպելու մասին: Օդեսայի նախկին նահանգապետը առաջին բողոքի ցույցը կազմակերպելու է նոյեմբերի 27-ին: Սահակաշվիլին տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, նրանց կոչ անելով մասնակցել բողոքի ակցիաներին:
«Մենք կարգ ու կանոնի բարեփոխում էինք ուզում, որի փոխարեն ստացանք բարեփոխումների իմիտացիա և խառնաշփոթ բոլոր ոլորտներում: Մենք պետք է ցույց տանք, որ երկրում նոր ուժ գոյություն ունի, ազնիվ, կարգապահ, որն իսկապես ուզում է պաշտպանել երկիրը: Մենք պետք է ցույց տանք, որ գոյություն ունենք: Բավարար ուժ ու եռանդ ունենք, չեն կարող գնել և պառակտել մեզ: Ուկրաինան ունի այս ուժը: Մինչև վերջ կպայքարեմ: Ես ձեզ չեմ դավաճանի: Հույս ունեմ այս պայքարում մեր կողքին կլինեք»,- հայտարարել է Սահակաշվիլին: