Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում նոր տեսաուղերձ է հրապարակել:
Սահակաշվիլին ընտրողների կոչ է արել` մասնակցել ընտրություններին և հայտարարել, թե «ճակատամարտը շարունակվում է»: Ըստ նրա` «Միացյալ ազգային շարժումն» ընտրությունների 2-րդ փուլում պայքարելու է հաղթանակի համար:
Տեսաուղերձում նախկին նախագահը քննադատում է ընդդիմադիր կուսակցություններին:
Սահակաշվիլիի խոսքերով` պայքարը չի վերջանա ո՛չ 2-րդ փուլով, և ո՛չ էլ «այս կեղծված ընտրություններով»:
«Պայքարը շարունակվում է, և ավելի արագ կազատվենք այս աղետից, քան որոշներն են կարծում: Ես վստահ եմ մեր ուժերի վրա: Մենք Վրաստանում բազմաթիվ աջակիցներ ունենք, կեղծված քվեաթերթիկները հաշվի առնելով, մեր օգտին է քվեարկել 600 հազար մարդ: Սա բավականին շատ է: Ցանկանում եմ յուրաքանչյուրին շնորհակալություն հայտնել: Ապագայում ևս դուք պետք է ունենաք մեր հույսը և մենք, իհարկե, մենք ձեր հույսը ունենք ինչպես երբեք»,- հայտարարելէ Սահակաշվիլին: