
Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն համոզված է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցը Վրաստան առընչություն չունի Միխեիլ Սահակաշվիլիին Ուկարիանայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշման հետ:
Սերգեենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ հավատում է, որ երկու իրադարձություններն ուղղակի համընկել են:
«Ինչ վերաբերում է արտահանձնման հարցին, սա քաղաքական թեմա չէ, չնայած նրան, որ շատերն են փորձում քաղաքականացնել այն»,- հայտարարել է Սերգեենկոն: