Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ սկսվում է մայրաքաղաքի կենտրոնական` Սահակաձեի հրապարակի վերակառռւցումը:
Նախատեսվում է հրապարակում տեղադրել այսպես կոչված «անվտանգության կղզիներ», նորոգել լուսաֆորները և նորացնել ճանապարհային նշանները: Արդյունքում ակնկալվում է, որ կավելանա տրանսպորտի անցանելիությունը, և երթևեկությունը կդառնա ավելի անվտանգ, վստահեցնում են քաղաքապետարանից:
Գերմանական «A+S» ընկերությունը հետազոտել է մասնավոր և պետական տրանսպորտային միջոցների, ինչպես նաև հետիոտնի հոսքի ինտենսիվությունը: Ըստ մասնագետների եզրակացության` վերակառուցման արդյուքնում տրանսպորտի անցանելիությունը Սահակաձեի հրապարակում կավելանա 8-10 %-ով: Վերակառուցման աշխատանքներն ավարտվելու են հուլիսի երկրորդ կեսին: