«Ուկրաինայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել Սահակաշվիլիի համախոհների շրջանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակղվարելիձեն:
«Մեր ակտիվիստների նկատմամբ զանգվածային ձերբակալություններ ու ճնշումներ են սկսվել: Այժմ Չերկասում ձերբակալել են մեր ակտիվիստ Անդրեյ Կոտիչենկոյին: Նա այն մարդկանց թվում է, ովքեր Սահակաշվիլիին սահմանից Ուկրաինայի տարածք բերեցին: Երեկ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում ձերբակալել են նաև Ալեքսանդրե Բուրցևին, ով նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել կիրակի օրը տեղի ունեցած իրադարձություններում»,- գրել է Սակղվարելիձեն:
Վերջինս իշխանություններին կոչ է արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել ակտիվիստներին: