Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանից քաղաքական ապաստան չի խնդրի: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է NewsOne հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքով, Լեհաստանի ներքին գործերի նախարարությունում հարցրել են՝ արդյոք ունի քաղաքական ապաստան ստանալու ցանկություն: «Պատասխանել եմ, որ քաղաքական ապաստան չեմ պահանջելու»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը Միխեիլ Սաակաշվիլիին ռեադմիսիայի համաձայնագրի համաձայն, Ուկրաինայից վերադարձրել է Լեհաստան։