«Ցանկանում եմ դիմել իմ վրացիներին: Ուկրաինան ինձ համար կարևոր երկիր է, սակայն իմ սիրտը ձեզ է պատկանում»,- «Ռուսթավի 2»-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Վերջինիս խոսքով, եթե Վրաստանի բնակչությունը նույնն անի, ինչ արեցին ուկրաինացիները, կավարտվի նաև Վրաստանի իշխանությունների ժամանակը:
«Ցանկանում եմ դիմել իմ վրացիներին՝ Ուկրաինան ինձ համար կարևոր երկիր է, սակայն իմ սիրտը պատկանում է ձեզնից յուրաքանչյուրին: Եթե ուզենք՝ միասին կլինենք: Եթե միասնական լինենք և անենք այն, ինչ արեցին ուկրաինացիները: Դրանց երկար ժամանակ չի մնացել: Մինչև ե՞րբ պիտի նվաստացնեն մեզ»,- հայտարարել է Սաակաշվիլին: