«Միխեիլ Սաակաշվիլին իր բնակարանում իրականացվող խուզարկման պատճառով բարձրացել է շենքի տանիք ու սպառնում է ցատկել վար»,- այս մասին տեղեկանում է ուկրաինական LB.ua գործակալությունը:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի տունը խուզարկվում է անցկացվող ցույցերի պատճառով։ Ըստ տեղեկությունների Սաակաշվիլիի ցույցերը ֆինանսավորվում են նախկին իշխանությունների կողմից։
Ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Սաակաշվիլիի բնակարանի մոտ են գտնվում նաև ազգային անվտանգության հատուկ ջոկատայիններ: Տեղում են նաև Սաակաշվիլիի փաստաբանները:
Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակղվարելձեի հայտարարությամբ, հատուկ ջոկատայինները ջարդել են Սաակաշվիլիի բնակարանի դուռը:
«Միխեիլ Սաակաշվիլիի բնակարանի դուռը ջարդում են: Կպստյոլնիի փողոց, բնակարան 32, հավաքվում ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սակղվարելիձեն:
Վերջինիս խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է շենքի տանիքում: