
Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը:
«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգը խաթարելու փորձի մեջ»,- ասել է Բոգոմոզովը:
Սաակաշվիլիին ձերբակալել են, երբ նա բարձրացել էր շենքի տանիք, մինչ իրավապահները խուզարկում էին իր բնակարանը: