
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայց է ուղարկել Կիեւի վարչական դատարան՝ կեցության նախորդ երկիր ուղարկելու որոշումը չեղարկելու պահանջով:
Այս մասին տեղեկատվություն է տարածել դատարանի մամուլի ծառայությունը:
«Հայցվորը դատարանին խնդրում է ապօրինի ճանաչել պետական միգրացիոն ծառայության, պետական սահմանապահ ծառայության եւ ներքին գործերի նախարարության կողմից Սաակաշվիլիին կեցության նախորդ երկիր՝ Լեհաստան վերադարձնելու որոշման կատարման 2018 թվականի փետրվարի 12-ի գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դատարանը քննարկում է հայցը:
Լուսանկարը ՝ Interpressnews.ge-ից