
«Ռադայի մոտ վրաններ տեղադրելու պատճառով վիճել են Պորոշենկոն և Ավակովը»: Նման վերնագրով հոդված է հրապարակել «Украинская правда» լրատվականը:
Հոկտեմբերի 17- ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արտակարգ նիստ է հրավիրել: Նա իր անհանգստությունն է հայտնել Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ Գերագույն ռադայի մոտ ցուցարարների կողմից վրանների տեղադրման առիթով: Սահակաշվլիի քայլը հանդուրժելու մեջ Պորոշենկոն մեղադրել է Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
Ավակովը արդարացել է՝ նշելով, որ նախընտրել է տեսնել «կիսադատարկ վրաններ, քան ցուցարարների հետ արյունալի ընդհարում», գրել է «Украинская правда»-ն: