Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլին չի հստակեցնում` Վրաստանը արդյոք դիմել է Նիդերլանդներին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ, թե ոչ:
Դատախազի տեղակալը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սաակաշվիլիի արտահանձնման հարցին, ասել է․ «Ինչպես Սաակաշվիլիի, այնպես էլ դատապարտված Վրաստանի այլ քաղաքացիների արտահանձնման հարցով համագործակցում ենք բոլոր երկրների իրավապահ մարմինների հետ»:
Առկա տեղեկատվությամբ, Սաակաշվիլիի արտահանձնելու հարցով Վրաստանը դիմել է միայն Ուկրաինային և Լեհաստանին, գրում է Interpressnews լրատվականը: