
Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով Հայաստանում վարչապետի պաշտոնում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին: Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որպեսզի ձևավորվի երիտասարդ թիմ, հակաօլիգարխիկ համակարգի արմատական փոփոխություններ և Հայաստանի արագ արդիականացում», – գրել է Սաակաշվիլին: