Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահին առաջարկում է տեսախցիկների առկայությամբ հանդիպել: Այս մասին նա ասել է Կիևում նախագահի իմպիչմենտի պահանջով ցույցի ընթացքում: Սաակաշվիլին ասել է, որ խոսակցություն կարող է ծավալվել միայն կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:
«Ուկրաինան մեծ ապագա ունի: Ցավոք, վերջին տարիներին օլիգարխներն են հաղթում հետխորհրդային տարածքում, այդ թվում նաև Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, եվրոպական մի քանի պետությունում: Նրանք դադարեցնում են պետական զարգացումը: Ուկրաինան օլիգարխների գերության մեջ է և մենք պետք է ազատագրենք այս երկիրը»: Սաակաշվիլին նաև նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ արյունահեղությունից խուսափելու համար: