Պետական միգրացիոն գործակալությունը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ ստանալու փաստաթղթեր ձեւակերպելու հարցում երկրորդ անգամ մերժել է:
Քաղաքական գործչի փաստաբանները պատրաստվում են այս որոշման հետ կապված հայտ ներկայացնել դատարան: Այս մասին LIGA.net լրատվականին տեղեկացրել է Սաակաշվիլիի փաստաբաններից Ռուսլան Չորնոլուցկին:
Նրա խոսքով, օթեւան ստանալու պահանջ Սաակաշվիլին ներկայացրել է անձամբ, հոկտեմբերի 31-ին:
«Միգրացիոն գործակալության որոշման վերաբերյալ բողոքը հնարավոր է ներկայացնել ավելի բարձր կառույց՝ միցրացիոն ինստանցիա եւ դատարան: Վաղը մենք կպատրաստենք հայտը եւ կներկայացնենք դատարան»,- հայտարարել է Չորնոլուցկին: