Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արգելել է Ուկրաինա մուտք գործել մինչև 2021 թվականը: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:
«Սաակաշվիլիին արգելվել է Ուկրաինա մուտք գործել մինչև 2021 թվականը»,- ասել է Չերնոլուցկին՝ հավելելով, որ որոշումն անօրինական է համարում և պատրաստվում է բողոքարկել: