
Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին ռուս սահմանապահները Վրաստանի ևս մեկ քաղաքացու են առևանգել:
Տեղացիների և առևանգված քաղաքացու հարազատները տեղեկացրել են, որ Էլդար Գունդիշվիլիին ձերբակալել են, երբ նա անասուններին արոտավայր էր տանում:
«Fontnews.ge» լրատվականը գրում է, որ 68-ամյա Էլդար Գունդիշվիլիի հետ գտնվող երիտասարդները հասցրել են փախչել:
Ի դեպ, Գունդիշվիլիին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանամերձ գյուղից ռուս սահմանապահները արդեն երկրորդ անգամ են ձերբակալում: Պարբերականի փոխանցմամբ՝ Գունդիշվիլին առողջական խնդիրներ ունի, իսկ նրա ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ:
Տեղի ունեցածի մասին պատկան մարմիններն արդեն տեղեկացված են: