Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով` «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործընթացը միշտ հարցականներ է առաջացրել և շարունակում է առաջացնել: Ուչա Նանուաշվիլին հայտարարել է, որ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի պահանջը` հարցաքննվել դատարանում, պետք է բավարարված լինի, քանի որ նա ունի դրա իրավունքը:
«Մեզ համար կարևոր է, որ Նիկա Գվարամիայի իրավունքները պաշտպանված լինեն: Նա իրավունք ունի ցուցմունք տալ դատարանում, եթե նա պահանջում է դա, ուրեմն պետք է բավարարվի նրա պահանջը»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին: