«Միացյալ ազգային շարժումը» համակարգող խորհրդի հետ միասին «Ի պաշտպանություն խոսքի ազատության և ժողովրդավարության» ցույց է կանցկացնի փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին, «Վարդերի հեղափոխության» հրապարակում:Կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի խոսքերով` Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին«Ռուսթավի 2»-ի հանդեպ հետաքրքրություններ ունի :
«Ասեք ինձ մեկ ինստիտուտ, մեկ ուղղություն, որը չի վերահսկվում միլիարդատեր Իվանիշվիլիի կողմից, «Ռուսթավի 2»-ից բացի: Այդ իսկ պատճառով, այս հզոր հեռուստաընկերության համար, որը բաց է յուրաքանչյուր քաղաքացու համար և խոսում է բոլոր ակտուալ թեմաների մասին, պետք է պաշտպանենք»,- հայտարարել է Մելիան: