
Ռուսթավիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղում երեկ երեկոյան տեղի ունեցած կողոպուտի դեպքը բացահայտվել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, իրավապահ մարմինները կողոպտիչին տաք հետքի վրա են ձերբակալել։
Ըստ տեղեկատության՝ տղամարդը հրացանով մտել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և փորձել է կողոպտել, սակայն չի հասցրել։
Ձերբակալվածին 5-ից մինչև 7 տարվա ազատազրկում է սպասվում։
Լուսանկարը՝ allnews.ge