Մայիսի 15-ին Ռուսթավի քաղաքում ճանապարհային ոստիկանը տուգանել է այլ ճանապարհային ոստիկանի: Այս մասին տեղեկությունը տարածել է Info Rustavi-ն:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմի մեքենան բախվել է մի բեռնատարի, վիրավորներ չկան, թեթևակի վնասվել են մեքենաները:
Դեպքի առնչությամբ, վարչական իրավախախտման օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն, տուգանվել է ճանապարհային ոստիկանության անձնակազմի վարորդը: