

Վրաստանի Ռուսթավի քաղաքում մայիսի 21-ին Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագ:
Վիրահայոց թեմի փոխանցմամբ, անդրանիկ պատարագին մասնակցելու նպատակով Թբիլիսիից Ռուսթավի էր ժամանել Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների խումբը:
Եկեղեցական կարգը տեղի է ունեցել Ռուսթավի քաղաքում մայիսի 13-ին բացված Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: