Հունվարի 7-ին Ռուսթավիի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ ոստիկանները լքված նորածին երեխա են գտել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` իրավապահները դեպքի վայր են ժամանել ահազանգ ստանալուց հետո։
Նորածնին տեղափոխել են մանկական հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածի հատկանիշներով (երեխային վտանգի մեջ թողնելու), ինչը ենթադրում է մինչև 2 տարի ազատազրկում: