Հոկտեմբերի 25-ին Ռուսթավի քաղաքում բացվել է արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ արձագանքման նոր կենտրոնը՝ «112» ծառայությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Կենտրոնը կաշխատի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:
Վարչապետը նշել է, որ «112»-ը ռազմավարական նշանակության հաստատություն է, որի անխափան աշխատանքը շատ կարևոր է երկրի և բնակչության անվտանգության համար։ Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ կենտրոնում կաշխտեն փորձառու մասնագետներ:
«Սա մի միասնական մեխանիզմ է, որը արտակարգ իրավիճակների մասին ժողովրդից առաջինն է տեղեկատվություն ստանում»,-նկատեց վարչապետը:
Նոր կենտրոնում կգործի նաև կրթական բաժին, որը «112» ծառայության համար կպատրաստի նոր կադրեր: Ի դեպ, «112»-ի թիմի մաս դառնալու համար կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի:
Վրաստանի Ներքին գործերի նախարարի խոսքերով, այս կենտրոնը կթեթևացնի Թբիլիսիի կենտրոնի վրա գոյություն ունեցող ծանրաբեռնվածությունը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն։