36-ամյա Օթար Վարամաշվիլին, ով օգոստոսի 31-ին փախուստի էր դիմել Ռուսթավիի դատարանի դահլիճից, ձերբակալվել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:
Վարամիշվիլին պատիժ էր կրում կողոպուտի, խուլիգանության և գողության փորձի համար: Դատարանի սպասասրահում Վարամիշվիլին ասել է, թե իրեն վատ է զգում, իրավապահները Շտապ օգնություն են կանչել: Զննման պահին, Վարամիշվիլին փախուստի է դիմել: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց սեպտեմբերի 1-ին: Թբիլիսիի ռեստորաններից մեկում ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել են ոսկյա շղթաներ, խաչեր, ականջօղեր, մատանիներ: Ըստ ՆԳՆ-ի հայտարարության, հայտնաբերվածը գողացվել է Թբիլսիիի ոսկյա իրերի խանութներից` ավազակային հարձակման ժամանակ: Վարամիշվիլիին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ պատիժը կրելու վայրից փախուստի դիմելու հոդվածով, որը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում: Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև ավազակային հարձակման փաստով, որը ենթադրում է 11-ից 15 տարվա ազատազրկում: