
Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Ռուսթավելիի պողոտայում ցուցարարների կողմից տեղադրված վրանները տեղափոխել են խորհրդարանի շենքի մոտ՝ վերականգնելով կենտրոնական պողոտայի երթևեկությունը:
Ճանապարհային ոստիկանության բաժանմունքի տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի խոսքով, վրանների տեղափոխման պատճառը հանրային կարգի խախտումն է․ քաղաքացիները չեն կարողանում ազատ տեղաշարժվել:
«Մենք պարտավոր ենք արձագանքել խախտմանը, վրանները տեղափոխել այնտեղ, որտեղ երեկ էին գտնվում»,-Կուպատաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: