«Interpressnews» լրատվականը գրում է, որ Ռուսատանը «օկուպացրած Հարավային Օսիայի տարածքում» մասշտաբային զորավարժություններ է սկսել: Ըստ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամլո ծառայության հայտարարության, միաժամանակ 7 պոլիգոններում սկսված զորավարժություններին մասնակցում է ավելի քան 5 000 զինծառայող:
Ուսուցման ընթացքում կիրառվում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, «Ակացիա» և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ծանր այլ ռազմատեխնիկա:
Զորավարժություններին մասնակցում են զինվորականներ, ինչպես օկուպացված տարածքից, այնպես էլ Հյուսիսային Կովկասից: Գրում է «interpressnews»-ը:
Զորավարժոթյունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը: