Վրաստանի տուրիզմի ազգային վարչության տեղեկատվությամբ, 2018թ․ հունիս ամսվա ընթացքում 2017թ․ նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Վրաստան այցելած օտարերկարցիների քանակն աճել է 13.8 տոկոսով: Այս տարվա հունիս ամսվա ընթացքում երկիր է մտել 727 385 օտարերկրացի: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, 2018թ․ հունիս ամսվա ընթացքում Վրաստան է մտել մոտ 400 հազար զբոսաշրջիկ: 2017թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զբոսաշրջիկների քանակն աճել է 20 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում օտարերկրացիների ամենամեծ հոսքն արձանագրվել է Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Հայաստանից: 2018թ․ հունիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 116 357 քաղաքացի, ինչը 25 հազարով (27.5 տոկոսով) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Տուրիզմի ազգային վարչության նախնական տեղեկատվությամբ, 2018թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Վրաստանը տուրիզմից մոտ 800 մլն դոլար է ստացել, ինչը 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 28 տոկոսով ավելի է։