
Ռուսաստանի Պերմ քաղաքում երկու դիմակավոր անձինք դպրոց են ներխուժել՝ սառը զենքով վիրավորելով դպրոցի ուսուցիչներից մեկին ու 8 աշակերտի։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, ուսուցչի և 16-ամյա մի աշակերտի առողջական վիճակը ծանր է:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հարձակվողներին: Այլ մանրամասներ չի հաղորդվում։