Ռուսաստանում և Վրաստանում անցկացրած խորհրդարանական ընտրություններից հետո, կողմերը պատրաստ են շարունակել երկխոսությունը: Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ ամփոփված է հոկտեմբերի 19-ին Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարարի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի միջև հանդիպման արդյունքները: Մասնավորապես ասվում է, որ կողմերը հետաքրքրություն են հայտնել շարունակել երկխոսությունը այն ոլորտներում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր կլինի զարգացնել հարաբերությունները առևտրի, տրանսպորտի, սոցիալ-մշակութային ոլորտներում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը որպես առևտրային գործընկեր իր նշանակությամբ Վրաստանի համար շարունակում է մնալ երկրորդ տեղում: Նշվում է նաև, որ շարունակվում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը վերականգնելու գործընթացը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը սկսել է վերադարձնել Մոսկվայում պահվող «Грузия-фильм»-ի կողմից նկարահանված ֆիլմերը: Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն ունենալ 2017 թվականի սկզբին: