Ռուսաստանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չեն ընդունել Վրաստանի կողմից ներկայացվող մեղադրանքները՝ 2008 թվականին զինված հակամարտության ժամանակ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում:
«Ռուսական կողմը չի ընդունել Վրաստանի իշխանությունների անհիմն մեղադրանքները, որ, իբր Ռուսաստանի զինված ուժերը ինչ-որ կապ ունեն 2008 թվականի օգոստոսին Վրաստանի Հանրապետության խաղաղ բնակչության իրավունքների խախտման հետ: Ռուսական կողմը դիմել է դատարանին, որ նմանատիպ մեղադրանքներն անհիմն են»,- ասվում է Ռուսաստանի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նաև հաստատել է, որ «Ռուսաստանի ներկայացուցիչները դատավորներին փոխանցել են Վրաստանի իշխանությունների կողմից դեպքերի խեղաթյուրման փաստը հաստատող տեղեկատվություն»: