«Ռուսաստանը մի կողմից շարունակում է Վրաստանի բռնազավթումը, մյուս կողմից՝ դառնում է ավելի ագրեսիվ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամ Սերգի Կապանաձեն:
«Եվրոպական Վրաստանի» անդամի խոսքերով, բռնազավթումը կասեցնելու համար իշխանության կողմից արդյունավետ քայլեր չեն արվում:
«Մեզ համար անվտանգության տեսանկյունից մարտահրավերների ժամանակաշրջան է: Ռուսաստանը ոչ միայն շարունակում է Վրաստանի բռնազավթումը, այլ էլ ավելի ագրեսիվ է դառնում: Տեսնում ենք, ինչպես է առաջ շարժվում օկուպացիոն գիծը և որևէ արձագանք չկա Վրաստանի կողմից: Նրանք ասում են, որ իրականում ոչինչ տեղի չի ունենում: Դրանով իսկ ջուր են լցնում Ռուսաստանի ջրաղացին»,- հայտարարել է Կապանաձեն: