Փորձագետ Նանա Դեւդարանիանը գտնում է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմի մեղմացումն անմիջականորեն կապված է քաղաքական կամքի հետ:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի մեղմացման, ավելին, վերացման հարցը կարևոր է բնակչության համար», -ասել է վրացի փորձագետը:
Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, թե գործակալությունն աշխատում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ:
«Այս հարցը երկար ժամանակ ակտուալ է: Երբեմն մարդիկ անհրաժեշտության դեպքում չեն կարողանում ժամանակին հասնել Ռուսաստան, քանի որ վիզա ստանալու համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Իհարկե, վիզային ռեժիմը հնարավոր է մեղմացնել, բայց դա քաղաքական կամքի դրսևորում է», — ասել է Global Studies վրացական կենտրոնի ղեկավար Նանա Դեւդարանիանը՝ հավելելով, որ «Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցը մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծվի»: