ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների կողմից փետրվարի 13-ին հրապարակված` « 2018-ին աշխարհում սպառնալիքների գնահատում» վերտառությամբ զեկույցում հակիրճ անդրադարձ է արվում Վրաստանին:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացիան եւ ջանքերը կանխել Վրաստանի Արեւմտյան ինտեգրացիան կշարունակեն Թբիլիսիի համար անկայունության հիմնական աղբյուրը լինել»:
Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներին, ամերիկացի անվտանգության վերլուծաբանները նշում են, թե կառավարող Վրացական երազանք կուսակցությունը ամենայն հավանականությամբ փորձելու է թուլացնել ընդդիմությանը` նվազեցնելով իր իշխանության դեմ հնարավոր ինստիտուցիոնալ լծակները: