
«Ռուսաստանը պետք է վերադառնա «Մեծ ութնյակ»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Կանադայում կայանալիք «Մեծ ութնյակ»-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:
«Ես սիրում եմ իմ երկիրը: Բոլորը շատ լավ գիտեն, որ ես Ռուսաստանի համար պարզապես մղձավանջ եմ: Չնայած դրան, պետք է ասեմ, որ ինչ քաղաքականություն էլ վարի Ռուսաստանը, նրա հետ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ «Մեծ ութնյակը» (G 8) աշխարհի առաջատար տնտեսությամբ 8 երկրների համաժողով է, որին Ռուսաստանն անդամակցում է 1998 թվականից: 2014 թվականին Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, մասնակիցների որոշմամբ, Ռուսաստանը դուրս է մնացել այս միությունից։