Ռուսաստանը պատժիչ գործողություններ է սկսել վրաց զինվորականների նկատմամբ. Մինաշվիլի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը վրաց զինվորականների հանդեպ հետախուզում է սկսել, և այդ գործընթացում նրան օգնում է Վրաստանի իշխանությունը:

«Ռուսաստանի դաշնությունը պատժիչ գործողություններ է սկսել վրաց զինվորականների հանդեպ, քանի որ այդ զինվորականները պաշտպանում էին ձեր, բոլորիս շահերը, տարածքային ամբողջականությունը և ազատությունը: Այս խաղում մեծ դեր ունի հենց Վրաստանի իշխանությունը»,- հայտարարել է Ակակի Մինաշվիլին:

Մինաշվիլին «Վրացական երազանքին» համարում է «սպեկուլյանտ».
«Մի քանի փաստ ապացուցում է այն, որ նրանք (Վրացական երազանքը) ակտիվ մասնակցություն են ունեցել այս գործընթացում: Օրինակ` փոխգնդապետ Ցերցվաձեին ձերբակալեցին հունվարի 15-ին, մոտ 10 օրվա ընթացքում «Վրացական երազանքը» ձայն չհանեց»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Նա գտնում է, որ կառավարությունը Ցերցվաձեի գործով սկսեց ակտիվ զբաղվել այն բանից հետո, երբ հանրությունը սկսեց խոսել թեմայի շուրջ:

 

Թողնել պատասխան