«Չնայած Վրաստանի հետ երկկող հարաբերություններում գրանցած առաջընթացին, Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Վրաստանը շարունակում է պահանջել՝ վերանայել մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, սակայն սա իրատեսական չէ: Անիրատեսական է այսօր և այդպես կլինի ապագայում: Մենք սրան անվանում ենք տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակ»,- հայտարարել է Կարասինը: Ռուսաստանի փոխնախարարը միևնույն ժամանակ դրական է գնահատել Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները 2012 թվականից հետո և հիշեցրել, որ մինչ այդ դիվանագիտական հարաբերությունները խզել է Վրաստանը